Մատչելիության հղումներ

Թուրքմենստանը ձգտում է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ


Թուրքմենստանը ձգտում է բարելավել Ադրբեջանի հետ հարաբերությունները, որոնք վատթարացել էին տարիներ առաջ գազի դիմաց պարտքի շուրջ վիճաբանության պատճառով:

«Ռոյթերզ»֊-ի վկայությամբ՝ վաղը Բաքու է ժամանելու Թուրքմենստանի փոխվարչապետ Խիդիր Սափարալիեւը, որը քննարկելու է թուրքմենական էներգակիրների դիմաց առաջացած պարտքի հարցը:

Երկու երկրների միջեւ հարաբերությունները խիստ լարվել էին 90֊ականների վերջին, երբ վեճեր ծագեցին Կասպից ծովի նավթի եւ գազի պաշարների, ինչպես նաեւ թուրքմենական գազի դիմաց Ադրբեջանի պարտքի շուրջ:

2001 թվականին Թուրքմենստանը հետ կանչեց Ադրբեջանում իր դեսպանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG