Մատչելիության հղումներ

Նախագահն այցելել է ոստիկանության հոսպիտալ եւ քաղաքապետարանի մերձակա հրապարակ


Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության բուժվարչության հոսպիտալ` ծանոթանալու մարտի 1-ին տեղի ունեցած անկարգություններից տուժած եւ այստեղ բուժվող զինվորականների եւ ոստիկանների առողջական վիճակին:

Նախագահը շրջել է հիվանդասենյակներում, նրան զեկուցվել է տուժածների վիճակի մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանը նաեւ Երեւանի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է քաղաքապետարանի մերձակա հրապարակը, որը երեկ անկարգությունների գլխավոր բեմն էր դարձել:

Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է քաղաքապետին շտապ միջոցներ ձեռնարկել` շուտափույթ վերականգնելու քաղաքին հասցված վնասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG