Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում մտահոգություն է հայտնում Երեւանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ:
«Անչափ մտահոգված եմ Երեւանում այս առավոտ բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու նպատակով անվտանգության ուժերի անցկացրած գործողության ընթացքում վնասվածքներ հասցնելու վերաբերյալ հաղորդումներով: Եթե այդ հաղորդումները հաստատվեն, ուժի չարաշահման վերաբերյալ բոլոր պնդումները պետք է պատշաճ կերպով քննության ենթարկվեն: Անչափ կարեւոր է նաեւ հետագա որեւէ բռնության կանխումը», - ասված է Թերի Դեւիսի հայտարարությունում, որը տարածել է Երեւանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակը:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգված է նաեւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի մասին հաղորդագրություններով. - «Եթե դա ճիշտ է, նա պետք է անմիջապես ազատ արձակվի: Եթե նա մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ, ապա պետք է պատշաճ կերպով մեղադրվի եւ հետապնդվի դատական կարգով, ինչպես ցանկացած այլ ոք»:
«Ժողովրդավարական երկրում չի կարելի կամայականորեն ձերբակալել քաղաքական ընդդիմախոսներին», - շեշտում է Թերի Դեւիսը: