Մատչելիության հղումներ

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան դիմել է իշխանություններին, ընդդիմությանը եւ Սահմանադրական դատարանին


Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կոչ է արել իշխանություններին եւ ընդդիմությանը ձեռնպահ մնալ բռնության կիրառումից:

Այսօր տարածած իր հայտարարությունում ասոցիացիան հորդորել է իշխանություններին «հավատարիմ մնալ Սահմանադրությամբ եւ
միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների ապահովման իրենց պարտականությունների կատարմանը, ապահովել խոսքի ու տեղեկատվության ազատության իրավունքի իրացումը. անհապաղ ազատ արձակել քաղաքական ակտիվության ցուցաբերման,
ընդդիմության հետընտրական հանրահավաքներին աջակցելու կամ դրանց մասնակցելու, իրենց կարծիքի ազատ արտահայտման պատճառով ձերբակալված բոլոր անձանց եւ բացառել բռնի ուժի կիրառումը»:

Միաժամանակ երիտասարդ իրավաբանները կոչ են արել ընդդիմությանը «առկա վեճերը լուծել իրավունքի հիման վրա եւ միայն իրավական մեխանիզմներով, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է դուրս գալ օրինականության շրջանակներից եւ առաջացնել անբարենպաստ իրավական հետեւանքներ»:

Սահմանադրական դատարանին կազմակերպությունը կոչ է արել «հնարավորինս սեղմ ժամկետներում քննության առնել նախագահի թեկնածուների՝ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումները, եւ, անկողմնակալ ու անաչառ վերլուծելով ընտրական ամբողջ գործընթացը, կայացնել օբյեկտիվ եւ արդար որոշում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG