Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնարար Իլկա Կաներվան փետրվարի 25-28 ժամանակահատվածում կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:

ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի փոխանցմամբ` Իլկա Կաներվան հանդիպումներ կունենա երեք պետությունների նախագահների, արտգործնախարարների, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու ԵԱՀԿ առնչվող հարցեր, երկկողմանի եւ միջազգային խնդիրներ:

Կքննարկվեն նաեւ ընտրությունները, քանի որ Հարավային Կովկասի երեք պետություններում էլ այս տարի անցկացվում են ընտրություններ:

Գործող նախագահը հետամուտ է խթանելու առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ վրաց-օսեթական հակամարտության կարգավորման գործընթացներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG