Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել


Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբն այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է. - «Փետրվարի 19-ին ժամը 15:00-ից հետո հանրապետության տարբեր ընտրատարածքներում սկսվել է մարդկանց ահաբեկման, սպառնալիքների եւ ծեծկռտուքի մթնոլորտ, կատարվել են զանգվածային լցոնումներ եւ այլ ընտրախախտումներ: Դիմում ենք ԿԸՀ-ին եւ իրավապահ մարմիններին` միջոցներ ձեռնարկել իրավիճակը կանոնակարգելու ուղղությամբ»:

Թեկնածուի շտաբը խախտումների կոնկրետ օրինակներ է բերում:

Թիվ 28 ընտրատարածքի 16 ընտրական տեղամասում, որն ընդգրկում է թիվ 5 մսուր-մանկապարտեզը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը սպառնալիքներով եւ ահաբեկման ճնշման տակ դուրս է վտարել ՕԵԿ հանձնաժողովի անդամ Անահիտ Թամարյանին, պահանջել է, որ հետ չվերադառնա եւ կատարել է քվեաթերթիկների լցոնում:

Թիվ 7 ընտրատարածքի 05 ընտրական տեղամասում, հանձնաժողովի նախագահը, որը նույն դպրոցի տնօրենն է, իր համախոհ մի խումբ անձանց հետ սպառնացել է ՕԵԿ հանձանաժողովի անդամ Լեւոն Պողոսյանին, ճնշման տակ դուրս է վտարել, առեւանգել նրան եւ պահանջել, որ ետ չվերադառնա եւ կատարել է քվեաթերթիկների լցոնում:

Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Ն. Գետաշեն, Ծակքար, Ձորագյուղ գյուղերում կազմակերպված ճնշումներ են գործադրվում ՕԵԿ հանձնաժողովի անդամների վրա՝ սպառնալիքներով կատարելով լցոնումներ:

Էրեբունի թիվ 13/1 տեղամասում տեղի է ունեցել քվեաթերթիկների զանգվածային լցոնում, մարդկանց ահաբեկում:

Էրեբունի թիվ 13/16 տեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, հանձնաժողովի անդամների ահաբեկում, քվեաթերթիկների զանգվածային լցոնում:

7/25 տեղամասում դռները ժամը 14:30-15:00 շրջանակներում փակվել են, կատարվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնում:

Էրեբունի համայնքի 11/06 տեղամասում` թիվ 45 դպրոցում, հանձնաժողովի անդամներին ահաբեկելու ճանապարհով կատարվել են զանգվածային լցոնումներ:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/17 տեղամասում ծեծի են ենթարկվել վստահված անձինք, կատարվել է քվեաթերթիկների լցոնում:

Թիվ 28/7 տեղամասում ահաբեկել եւ առեւանգել են հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց եւ կատարել լցոնումներ:

Թիվ 17 ընտրատարածքում 17/1, 17/2 եւ 17/3 ընտրատեղամասերում կազմակերպված խմբերով մտել են ընտրական տեղամասեր եւ կազմակերպել են լցոնումներ:

Թեկնածուի շտաբը նաեւ պնդում է, որ «տարբեր բնակավայրերում տեղի է ունենում ընտրակաշառքների զանգվածային բաժանման գործընթաց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG