Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-֊Պետրոսյան. «Արդար ընտրությունների դեպքում մեր համաժողովրդավարական շարժման հաղթանակն ապահովված է»


Հայաստանի նախագահության թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում համոզմումք հայտնեց, որ հաղթելու է փետրվարի 19-֊ին կայանալիք նախագահական ընտրություններում:

«Եթե լինեն արդար, մաքուր, օրինական ընտրություններ, մեր համաժողովրդական շարժման հաղթանակը ապահովված է»,֊ - պնդեց Լեւոն Տեր֊-Պետրոսյանը:

Նա նաեւ հայտնեց, որ չի պատրաստվում անկարգություններ հրահրել հետընտրական շրջանում: «Առայժմ այս 2-֊3 ամսվա ընթացքում միայն իրենք են անկարգություններ արել, ֆիզիկական բռնություն են կիրառել մեր ժողովրդի, մեր համակիրների նկատմամբ: Օրենքի որեւէ խախտում մեր կողմից թույլ չի տրվել»,֊ - ասաց թեկնածուն:

Անդրադառնալով այսօր ավարտվող քարոզարշավին, Լեւոն Տեր֊Պետրոսյանը ասաց. - «Եթե պայմանները հավասար լինեին, մենք կարիք չէինք ունենա այդպիսի կոշտ, կծու արտահայտություններ անելու իշխանությունների հասցեին: Կար նաեւ մի լուրջ վախի մթնոլորտ ժողովրդի մեջ, եւ եթե մենք այդպես կտրուկ չդնեինք հարցը, մենք այդ վախը ժողովրդի միջից չէինք կարող հանել»:

«Ես պատասխանատու եմ այս իշխանություններին հասցեագրված իմ բոլոր մեղադրանքների համար»,֊ - նշեց Լեւոն Տեր֊Պետրոսյանը:

Պատասխանելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երեկ հնչեցրած մեղադրանքին, թե ժամանակին առաջին նախագահը պահանջել է հանձնել Քելբաջարը, Լեւոն Տեր-֊Պետրոսյանը ասաց. - «Այդ մեղադրանքի պատասխանը նա կստանա փետրվարի 19֊-ին: Նստել ինչ-որ հուշեր էր պատմում, եթե հուշ պատմելու խնդիր կա, ես էլ դրա տասնապատիկը կարող եմ պատմել: Ուղղակի պարտված մարդու արդեն վերջին ջղաձգումներն էին»:

Մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման գործընթացը, Լեոն Տեր-Պետրոսյանը վերհիշեց. - «Բոլորը համաձայն էին 98֊-ի տարբերակին՝ ե'ւ Ռոբերտ Քոչարյանը, ե'ւ Արկադի Ղուկասյանը, ե'ւ Վարդան Օսկանյանը: Երբ եկավ արդեն կոնկրետ կիրառման ժամանակը, պարզվեց, որ մինչ այդ նրանք խաղ են արել»:

«Անցավ 10 տարի՝ ի՞նչ ունենք այսօր, այսօր վերադարձել ենք նույն տարբերակին: Այսօրվա տարբերակը, որը գովել են Սերժ Սարգսյանը եւ Վահան Հովհաննիսյանը, նույն փուլային տարբերակն է` նույնիսկ մեզ համար ավելի վատ պայմաններով: Ընդամենը մեկ տարր է ավելացված` ինչ-որ անհասկանալի, անորոշ ժամանակում իրականանալիք, անորոշ հարցադրմամբ ինչ-որ հանրաքվեի մասին, որը պետք է վերաբերի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Դատարկ խոսք: Իրականում այս տարբերակը 97-ի փուլային տարբերակի ավելի վատթարացված խմբագրությունն է: Բայց ես գտնում եմ, որ սա լավ հիմք է բանակցությունների համար», - կարծիք հայտնեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Այն հարցին, թե իր ընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանը կարո՞ղ է մնալ վարչապետ, թեկնածուն պատասխանեց. - «Սերժ Սարգսյանը չի կարող մնալ վարչապետ, որովհետեւ նա այս ավազակապետական համակարգի հիմնադիրներից եւ հիմնասյուներից մեկն է: Եվ շատ խնդիրներ կան, որ նա պետք է պատասխան տա օրենքի առջեւ»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG