Մատչելիության հղումներ

Կոսովոն անկախություն հռչակեց


Այսօր Կոսովոյի խորհրդարանը իր արտահերթ նստաշրջանում հռչակեց երկրամասի անկախությունը:

Վարչապետ Հաշիմ Թաչին ընթերցեց հռչակագիրը, որում ասված է, որ նոր երկիրը «հավատարիմ է մնալու խաղաղությանը եւ կայունությանը»:

Մայրաքաղաք Պրիշտինայի փողոցներում տասնյակ հազարավոր էթնիկ ալբանացիներ հրավառությամբ եւ շչակներով ընդունեցին անկախության հռչակման լուրը:

Իրենց հերթին, սերբական փոքրամասնության ներկայացուցիչները աղոթքներով եւ բողոքի գործողություններով դիմավորեցին անկախության հռչակումը, որը Բելգրադը կանխավ անօրինական էր որակել:

Սպասվում է, որ ԱՄՆ-֊ը եւ եվրոպական առաջատար երկրները կճանաչեն նոր պետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG