Մատչելիության հղումներ

Միլիոնատեր ճանապարհորդ Ֆոսեթը ճանաչվել է մահացած


Միլիոնատեր ճանապարհորդ Սթիվ Ֆոսեթը, որի սավառնակը հինգ ամիս առաջ անհետ կորել էր Նեւադա նահանգում, Չիկագոյի դատարանում ճանաչվել է մահացած:

Ֆոսեթը աշխարհի միակ մարդն էր, որը շուրջերկրյա ճանապարհորդություն էր կատարել օդապարիկով:

Նեւադա նահանգում սեպտեմբերին իրականացված որոնողական աշխատանքները որեւէ արդյունք չտվեցին:

Դատարանը Ֆոսեթին մահացած ճանաչեց նրա կնոջ՝ Փեգիի խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG