Մատչելիության հղումներ

«Մոսկովսկի կոմսոմոլեց». «Զուբկովը հայերի համար նախագահ ընտրեց»


«Զուբկովը հայերի համար նախագահ ընտրեց». - այսպես է վերնագրել ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի Հայաստան կատարած այցին վերաբերող հրապարակումը:

«Չկայացած ժառանգորդ Վիկտոր Զուբկովը, այնուամենայնիվ, մասնակցեց նախընտրական արշավի: Ճիշտ է` ուրիշի», - գրում է թերթը` հավելելով. - «Ռուսաստանի հետ միաժամանակ այժմ «Ժառանգորդ» գործողություն է իրականացնում Հայաստանը, ուր որպես «աջակցման խումբ» ցուցադրաբար ասպարեզ եկավ ռուսաստանյան պատվիրակությունը: Այստեղ Դմիտրի Մեդվեդեւի դերում գործող վարչապետ Սերժ Սարգսյանն է, որին, ինչպես խոստովանեցին մեր պատվիրակությունում, Ռուսաստանը հաստատակամորեն մտադիր է նախագահ տեսնել փետրվարի 19-ի ընտրություններից հետո»:

Նկատելով, որ «Զուբկովից առաջ Սարգսյանի օգտին քարոզչական այցերով արդեն երեւացել են տրանսպորտի նախարար Լեւիտինը եւ Պետդումայի նախագահ Գրիզլովը», հոդվածագիրն ընդգծում է. - «Ամեն ինչ ուշ հասկացողներին խելքի բերելու էլ, հավանաբար, կոչված էր Զուբկովի այցը»:

«Զուբկովը պաշտոնապես ժամանել է համաձայնագրեր ստորագրելու համար, որոնք, մեղմ ասած, աչքի չեն ընկնում գերկարեւորությամբ: Այնպես որ, պաշտոնյաների հրապարակային ելույթները բաղկացած էին, հիմնականում, ապագայի պլաններից եւ ... Պուտինի փոխանցած ողջույններից: «Մեծ ողջույնները մեր նախագահից» Զուբկովը շատ համառորեն էր փոխանցում», - նկատում է թերթը:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը փոխանցում է նաեւ հայկական կողմի ներկայացուցիչներից մեկի խոստովանությունը, թե «իշխանությունները տագնապած են ընդդիմության կազմակերպած փողոցային ակցիաներից»: «Ամեն անգամ այնտեղ ավելի ու ավելի շատ մարդ է գալիս: Ձեր վարչապետի այցը ընտրազանգվածին ցույց կտա, թե ում կողմից է Ռուսաստանը», - ասել է թերթի անանուն աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG