«Ոչ այսօրվա իշխանություններին, ոչ երեկվա իշխանություններին չեմ ընդունում, ընդունում եմ ապագան: Բայց ես չեմ ուզում տարանջատել իշխանություններին. 16 տարի իշխանությունները նույնն են, ու ես ասում եմ` «Մի ընտրեք անցյալը` այն, որը նույնատիպ է, ընտրեք ապագան` Տիգրան Կարապետյանին», - «Ազատություն» ռադիոկայանի «կլոր սեղանի» ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Ի պատասխան խնդրանքի` իր ծրագրային հիմնադրույթներում մատնանշել այն ամենակարեւոր կետը, որը չի տեսել ոչ մի թեկնածուի մոտ, Տիգրան Կարապետյանը, մասնավորապես, ասաց. - «Մենք այլընտրանքային մոտեցումներ ունենք, եւ մենք պահպանողական ենք: Այսօր մենք դեմ ենք շատ բաների. մենք դեմ ենք երկաթգծի, օդանավակայանի, ատոմակայանի, կապի, եւ մանավանդ` հատուկ կապի սեփականաշնորհմանը: Եվ ես առայսօր չեմ տեսել որեւէ մեկին` բացի ինձնից, որը ասի, որ ոռոգման ջուրը պետք է անվճար լինի գյուղացու համար: 8 տարի է` ես եմ միայն դրա մասին խոսում: Դրա հնարավորությունը կա: Որքան գումար է պետք ոռոգման ջրի համար գյուղացուն, այդքան գումար է ստանում Հանրային հեռուստաընկերությունը` 3 միլիարդ»:
«Ուրեմն, գյուղացին պետք է ոտքի կանգնի, քաղաքացին պետք է ունենա աշխատատեղեր», - ասաց նախագահի թեկնածուն` հավելելով. - «Ես հասկանում եմ, որ շատերն են խոսում աշխատատեղերի մասին, բայց որեւէ մեկը ասե՞լ է, որ ոռոգման ջուրը պետք է լինի անվճար: Որեւէ մեկն ասե՞լ է, որ ավանդների դիմաց պետք է պետությունը տա արժեթղթեր, որոնք ոսկով պետք է լինեն հաստատված, դրանով արժեքավորի, ընդունի, որ պարտք է ժողովրդին»:
Հարկերի նվազեցման խնդրի վերաբերյալ Կարապետյանը նշեց. - «Ես ընդհանրապես համարում եմ, որ ի սկզբանե պետք է հաշվիչ մեքենաներ դնենք ժողովրդի մոտ, որ իմանանք` որքա՞ն է շահույթը եւ որքա՞ն կարող է լինել հարկը: Այսօր պարտադրված հարկը ոչ մի բանով չի ապացուցված` այդ հարկը այդքա՞ն է, թե՞ ոչ: Որքան մարդիկ ընդունում են, որքան վճարում են, իրենց շահույթը ընդունում են, այդքան էլ հարկն է: Ի սկզբանե պետք է կարգուկանոն մտցնել` բայց արդար ձեւով: Արդարությունը օրենքի հետ պետք է շաղկապված լինի»:
Քարոզարշավի ընթացքում տեղ գտած խախտումների, մասնավորապես` ցուցակներ կազմելու, գումարներ խոստանալու, անձնագրեր հավաքելու վերաբերյալ իր հայտարարությունները նախագահի թեկնածուն այսպես մեկնաբանեց. - «Մեր պնդումները հենված են ժողովրդի ահազանգերի վրա: Բայց, ցավոք, այնպիսի վախի մթնոլորտ կա, որ ժողովուրդը չի ցանկանում ներկայանալ, եւ դա մեծ ցավ է: Մենք արդեն ցուցում ենք տվել մեր կառույցների ղեկավարներին, որ եթե այդպիսի դեպք կա` իրենք անպայման արձանագրեն»:
Տիգրան Կարապետյանը համոզված է, որ իրեն քննադատելու առիթ «չունի ոչ մեկը եւ այսօր ոչ մեկն էլ չի քննադատում». - «Որովհետեւ ի՞նչը պետք է քննադատեն: Պետական պաշտոն չեմ զբաղեցրել, Հայաստանում փող չեմ աշխատել, որեւէ մեկին վատություն չեմ արել` բացի հազարավոր, միլիոնավոր լավություններից: Եթե արժեքավորում են իմ գործունեությունը` ես միայն ուրախ եմ, շնորհակալ եմ, ով ուզում է լինի, որ բեւեռից ուզում է լինի»:
Միաժամանակ, նա վստահեցրեց, որ առայժմ չի պատրաստվում համագործակցել «ոչ մեկի հետ` բացի ժողովրդից». - «Ես ոչ մեկի հետ մեղսակից չեմ դառնա, ոչ մեկի կողքը չեմ կանգնի: Ես` հայտարարելով ինձ եւ մեր կուսակցության դիրքորոշումը որպես կենտրոնամետ, որպես ազգային քրիստոնյա, որը չի կարող բեւեռանալ ու ժողովրդի հետ է, առայսօր այդ դիրքերում եմ եւ կմնամ մինչեւ վերջ: Մինչ օրս ոչ մի թեկնածուի մասին ոչ մի վատ բան չեմ ասել, ու ժողովուրդը, ի դեպ, իր շփման ընթացքում ասում է, որ ամենահավասարակշիռ քարոզարշավը ես եմ տանում, ոչ մեկի վրա ցեխ չեմ շպրտում»:
Տիգրան Կարապետյանը մտավախություն չունի, թե պետական պաշտոն զբաղեցնելու դեպքում իրեն կարող են քննադատել, քանի որ դա, նրա համոզմամբ, տեղի չի ունենա, «եթե ազնիվ լինես, եթե կաշառք չվերցնես, եթե չար չգործես, ինչը, ցավոք, մեր իշխանավորներին տրված չէ, որովհետեւ բոլորն էլ մեղք են գործում 16 տարի է, եւ իրենք են ներողություն խնդրում իրենց մեղքերի համար»
«Եթե ես որեւէ մի պաշտոն զբաղեցնեմ, ես կհամարեմ ինձ ժողովրդին ծառա եւ ոչ մի դեպքում չար չեմ գործի, որովհետեւ ոչ իմ հավատն է դա թույլ տալիս, ոչ էլ դա ինձ պետք է այսօր», - հայտարարեց նախագահի թեկնածուն:
Աննա Իսրայելյան եւ Հովհաննես Շողիկյան