Անցած կիրակի Թալինի հրապարակում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրողների հանդիպման ժամանակ ծեծի ենթարկված Սարգիս Կարապետյանը այսօր Երեւանում լրագրողներին ասաց, որ ցանկացել է Տեր-Պետրոսյանին ասել ճշմարտությունը:
«Վրդովված էի խիստ, որ Թալինից մի քանի անձինք, որոնք հանել են զինվորի անուն, ֆիդայու անուն, պլակատներով գալիս, քաղաքի կենտրոնում ներկայացնում են, որ թալինցիները ձեզ հետ են: [Տեսնելով, որ] Ոչ մեկը ճշմարիտ ասող չկա` սպասի ես ասեմ», - պատմեց Կարապետյանը: - «Գնացի մոտեցա, չթողեցին իրենց շրջապատող մարդիկ: Իրենց կրուգի մեջ մտա, ասի` պարոն Տեր-Պետրոսյան, ձեզ խաբել են, ո’չ Թալինի շրջանն է ձեզ հետ, ո’չ էլ ամբողջ հայ ժողովուրդը: Դե, ես զինվոր լինելով, վրդովված եմ: Եվ դա եղել է պատճառ, [որ] մի խումբ, որոնք ինձ տեսնելիս փախչում էին, իրենց ողմակով հարձակվեցին ինձ վրա, սկսեցին ծեծել ամբոխի մեջ»:
Սարգիս Կարապետյանը ասաց, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին. - «Ես անձամբ ինքս քվեարկելու եմ Սերժ Սարգսյանի օգտին, որովհետեւ նա իմ մարտական ընկերն եղել»:
Ծեծողները` Ժորա Սափեյանը, Մկրտիչ Սափեյանը, Հայկ Գեւորգյանը եւ Տիգրան Բաղդասարյանը ձերբակալված են: Թալինի ոստիկանության քննչական բաժնում հարուցված է քրեական գործ:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը այսօր տարածել է ձերբակալվածների հայտարարությունը, որում նրանք պնդում են, որ «կատարվածը իսկական պրովոկացիա էր, պրովոկացիա է նաեւ այն, որ մեզ դրա համար ձերբակալել են»։
Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերից Հնչակյանը կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, թե Սարգիս Կարապետյանին անգամ վճարել են. - «30 հազար դոլար պարտք է ունեցել, այդ պարտքը մարվել է: Եվ 10 հազար դոլար եւս առձեռն նրան վճարվել է»:
Այսօրվա ասուլիսում Կարապետյանը կտրականապես հերքեց դա:
Աստղիկ Բեդեւյան