«Առավոտ»-ի խմբագրականը պնդելով, որ «Հայաստանում չկա որեւէ քիչ թե շատ բարձրաստիճան պաշտոնյա, որը այսպես թե այնպես չի զբաղվում տնտեսական գործունեությամբ», բխեցրել է. - «Մեր իշխանավորները կենտրոնացած են հարստանալու, կորզելու, հափշտակելու վրա եւ, բնականաբար, ո'չ ուժ, ո'չ ժամանակ, ո'չ էլ հավես ունեն զբաղվելու իրենց անմիջական պարտականություններով։ Նշված երեւույթի բացասական արտահայտություներից մեկն այն է, որ նույն իշխանավորը խիստ շահագրգռված է ընտրությունների կեղծման եւ իշխանության վերարտադրության մեջ, քանի որ ենթադրում է, որ ցանկացած այլ իշխանություն կարող է զրկել նրան եկամուտի աղբյուրներից»: «Նախագահի բոլոր թեկնածուները, բնականաբար, տեղյակ են իրավիճակից։ Բայց ո՞վ եւ ինչպե՞ս կկարողանա համակարգը կոտրել՝ դա հարց է», - եզրափակել է թերթը։
Նախագահի թեկնածուների քարոզչական վարքագծին անդրադառնալով, «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը ընդհանրացրել է. - «ժամանակ առ ժամանակ նախագահի թեկնածուները հանկարծ ընկնում են տարօրինակ էքստազային վիճակի մեջ, երբ նրանց հույժ անհրաժեշտ է դիմել ընտրազանգվածին, ինչը, թեպետ, ոչ մեկին չպետք է զարմացնի. իր հոտի մասին հոգ տանող ցանկացած ջանասեր հովիվ պետք է ուղղություն տա նրան, հայրական հորդորներ արտասանի»: «Ընտրազանգվածին դա դուր է գալիս։ Կենտրոնացնում է նրա ուշադրությունը, ստեղծում պետքականության տպավորություն, ստիպում հավատալ, որ ինքը ոչ թե ինչ-որ անկապություն է, այլ ժողովրդավարության քնքուշ ծիլ», - հեգնանքով հավելել է թերթը։
Նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Ազգ» թերթի հարցազրույցում նախընտրական իրողություններին անդրադառնալով, առաջարկել է. - «Այսօր, ինձ թվում է, ամեն ինչ պարզ է եւ պետք է ոչ թե հիստերիկ մթնոլորտ ստեղծել, ես կողմ եմ մտածելու մթնոլորտ ստեղծելուն, որ մարդիկ հասկանան, որ այսպիսի իշխանություն պահելը ճիշտ չէ երկրի ապագայի համար: Պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը իրականացնի բոլորիս իղձերը»: «Այնպես չէ, որ սրանք կգնան ու դատարկ տեղ կմնա», - ասել է ԱԺՄ նախագահն ու հավելել. - «Սրանք հենց գնում են, գալիս է նորը, եւ եթե այդ նորի միջոցով մեր իղձերը չեն իրականանում, ապա այդ պայքարը դառնում է անիմաստ»։
«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը, բնութագրելով նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզչության ընթացքը, փոխանցել է. - «Առաջին նախագահի կոնտակտը ժողովրդի հետ գնալով ավելի անմիջական է դառնում, եւ հետո՝ նրա նկատմամբ հանրային հետաքրքրությունն է'լ ավելի է մեծանում։ Այս փուլում մարդիկ Տեր-Պետրոսյանին ընկալում են ոչ միայն կամ ոչ այնքան որպես առաջին նախագահ, այլ որպես մի գործիչ, ով ի վիճակի է հաղթել ներկա ռեժիմին»։ «Եվ երբ մարդը տեսնում է, որ կա մեկը, ով ի վիճակի է տեր կանգնել իր ձայնին, ահա այդ մարդը դառնում է անբռնազբոս, համարձակ, ըմբոստ»,- եզրափակել է խմբագրականը։
«Իսկական իրավունքը» թերթի խմբագիրը, պնդելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների ելույթների տոնայնությունը «գնալով ագրեսիվ է դառնում եւ կոշտ տոնայնությունն աճում է», փաստարկել է. - «Ե'վ Ազատության հրապարակում, ե՛ւ մարզերում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներում սկսել է իրեն թույլ տալ այնպիսի արտահայտություններ քաղաքական հակառակորդների հասցեին, որ դրանք սազական չեն ոչ միայն երկրի առաջին նախագահին, այլեւ նույնիսկ որեւէ գյուղապետի։ Ու ելույթների տրամաբանությունում զգացվել է ուշագրավ տեղաշարժ. եթե առաջ Ռոբերտ Քոչարյանը մշտապես մատնանշվում էր որպես «ավազակապետության բուրգի գագաթ», իսկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հիշատակվում էր «կողքից», ապա աժմ Ռոբերտ Սեդրակիչին գործնականում մոռացել են եւ խոսում են հիմնականում Սերժ Սարգսյանի մասին՝ չհասցնելով անգամ արանքում «զետեղել» միջանկյալ ելույթների մի շղթա, որն այդ անցումը սահուն կդարձներ»:
Ատոմ Մարգարյան