Արձագանքելով ԱՄՆ-ի տնտեսության բնագավառում վերջին շաբաթների շրջանում ակնհայտ դարձող ճգնաժամային միտումներին եւ նպատակ ունենալով վնասազերծել ռեցեսիայի (անկման) վտանգը, ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը (Federal Reserve) այսօր 0.75 տոկոսով իջեցրել է տոկոսադրույքը:
Տնտեսագետների համոզմամբ, դա պետք է լրացուցիչ խթան լինի ամերիկյան տնտեսության համար, միաժամանակ, դա, հավանաբար, կհանգեցնի ամերիկյան դոլարի փոխարժեքի հետագա անկմանը:
Երկու օր շարունակ ասիական շուկաներում՝ Ճապոնիայի, Հոնկոնգի, Չինաստանի եւ Հարավային Կորեայի բորսաներում արժեթղթերի գների 4 տոկոսի անկում է:
«Սա վկայում է ֆինանսական շուկաների կողմից ամերիկյան տնտեսության հանդեպ վստահության նվազեցման մասին», - ասել է Հոնկոնգի «Ֆուլբրայթ Սեքյուրիթիզ» ընկերության փորձագետ Ֆրենսիս Լանը:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրաուս-Քանը իրավիճակը որակել է որպես լուրջ եւ ասել է, թե «զարգացած բոլոր երկրները տուժում են ամերիկյան տնտեսության անկումից»:
Հայ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի փոխանցմամբ, միջազգային ֆինանսական շուկաների ճգնաժամը էական ազդեցություն չի գործի Հայաստանի տնտեսության վրա այն պարզ պատճառով, որ Հայաստանում չկա ձեւավոված եւ ազդեցիկ բորսա:
«Հայաստանը չունի ֆոնդային շուկա: Տնտեսության կապիտալիզացիան կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 0,9 տոկոսը, այդ պատճառով էլ Հայաստանը խուսափելու է այդ ճգնաժամից», - ասել է Աղաջանովը:
Տնտեսագետներն այնուամենայնիվ նշում են, որ ամերիկյան տնտեսության եւ, մասնավորապես, տարադրամի անկումը, ի վերջո, կազդի բոլոր երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի վրա, քանի որ կարող են նվազել դրսից ստացվող տրանսֆերտները (դրամական փոխանցումները), կարող է որոշակի չափով տուժել Հայաստանի տնտեսական աճի հարցում առանցքային դեր ունեցող շինարարական բիզնեսը:
Այդ եւ այլ երեւույթները կարող են ազդեցություն գործել բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների վրա եւ արձագանք կունենան նաեւ անշարժ գույքի շուկայում:
Արմեն Քոլոյան, Պրահա