«2008 թվականի նախագահական ընտրությունները հայ ժողովրդին հնարավորություն են ընձեռում ընտրություն կատարել իր ապագայի կերտման երկու տեսանելի ճանապարհների միջեւ։ Դրանցից մեկը Հայաստանի վերից վար կոռումպացված ներկա ավազակապետական համակարգի վերարտադրության մղձավանջային հեռանկարն է... Մյուս ճանապարհը կամ այլընտրանքը մեկն է՝ վստահել այնպիսի իշխանության, որը երկիրն առաջնորդի հակառակ ուղղությամբ, այսինքն՝ դեմքով շրջվի դեպի մարդը, քաղաքացին եւ ժողովուրդը», - ասված է նորանկախ Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` երեկ հրապարակված նախընտրական ծրագրում:
Առաջիկայում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, կկազմակերպվի նախկին նախագահի եւ նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրի շնորհանդեսը:
Առաջիկայում կբացվեն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբերը բոլոր մարզերում: Մայրաքաղաքում շտաբի աշխատանքները կկոորդինացնի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Բացառվում է, որ Հայաստանում իշխանությունը վերարտադրվի մեկ փուլով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ալեքսանդր Արզումանյանը: - «Սակայն, շատ հնարավոր է, որ ընդդիմությունը, այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանը, հաղթի հենց առաջին փուլում... Առաջին փուլով Հայաստանում կարող է հաղթել ընդդիմության թեկնածուն, եւ ոչ մի դեպքում իշխանությունը չի կարող հաղթել»:
Աստղիկ Բեդեւյան