Մատչելիության հղումներ

Շալվա Նաթելաշվիլին հորդորել է Եվրամիությանը համոզել Սահակաշվիլիին հրաժարվել նախագահ դառնալու մտադրությունից


Վրաստանի ընդդիմադիր գործիչ, նախագահության թեկնածու Շալվա Նաթելաշվիլին այսօր կոչ է արել Երվրամիության անդամ երկրներին համոզել Միխեիլ Սահակաշվիլիին հրաժարվել կրկին նախագահ դառնալու մտադրությունից:

«Սահակաշվիլիի վերադարձը կարող է հանգեցնել քաղաքացիական լուրջ առճակատման: Կոչ եմ անում Եվրամիության՝ Վրաստանի բարեկամ երկրների արտգործնախարարներին շտապ, մինչեւ ընտրությունները ժամանել Թբիլիսի, խորհրդակցություններ անցկացնել Սահակաշվիլիի հետ եւ համոզել նրան հանել իր թեկնածությունը: Դա թույլ կտա խուսափել մեծ ապակայունացումից ոչ միայն Վրաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում»,֊ - ասել է Նաթելաշվիլին:

Լեյբորիստների առաջնորդ Նաթելաշվիլին նախագահության 7 թեկնածուներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG