Մատչելիության հղումներ

Անձնասպանություն` վերադարձի խոստումով


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Հնդկաստանի Չհաթիսգհար նահանգի Ռայգարհ ավանի բնակիչ, 25-ամյա հինդու հոգեւորական Մանոջ Բաղելը անցած շաբաթ օրն ինքնասպանություն է գործել` հավաստիացնելով, թե երեք օրում կվերածնվի:

Ըստ ականատեսների, երիտասարդը Ռայգարհի ավանի հինդուական տաճարում թույն է խմել եւ ներկաներին խոստացել է, թե 72 ժամում անպայման կվերադառնա: Քիչ անց երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Ոստիկաններն ասել են, որ հնարավոր չէ դիահերձում կատարել, քանի որ երիտասարդի կրոնակիցները նրա դին վերադարձրել են տաճար եւ սպասում են նրա վերադարձին:

«Հարյուրավոր մարդիկ են հավաքվել տաճարի մոտ: Նրանք երիտասարդ հոգեւորականի մարմինը տեղադրել են տաճարի փակ սենյակում եւ մեզ արգելում են ներս մտնել: Նրանցից շատերը անկեղծորեն հավատում են, որ մինչեւ դեկտեմբերի 24-ի երեկո այդ երիտասարդն իսկապես կվերակենդանանա», - ասել է Ռայգարհ քաղաքի ոստիկանության ծառայության խոսնակը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG