Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագիծը:
Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «ըստ սահմանված ժամանակացույցի մոտեցել է այն ընդունելու պահը, եւ թեեւ նախագիծը երկարատեւ ու հանգամանալից քննարկումներ է անցել, սակայն անհրաժեշտ է, որ մինչեւ համապատասխան հրամանագրի ստորագրումը Ազգային անվտանգության խորհուրդը վերջին անգամ ամենայն աչալրջությամբ քննարկի կարեւորագույն այդ փաստաթուղթը»:
Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ներկայացրել է ռազմական դոկտրինի նախագծի` ներգերատեսչական եւ միջգերատեսչական հանձնաժողովներում, հասարակական շրջանակներում քննարկման արդյունքները, հեղինակավոր միջազգային փորձագիտական շրջանակների եզրակացություններում տեղ գտած առանցքային դիտարկումները:
Ազգային անվտանգության խորհրդի անդամները ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը գնահատել են որպես լիարժեք հաջողված փաստաթուղթ` նշելով, որ այն ամբողջովին արտահայտում է այս պահին մեր պետությանը սպառնացող վտանգների եւ դրանց դիմագրավման միջոցների ռեալ իրավիճակը:
Հարկ է հավելել, որ վերջին տարիներին առաջին անգամ է տեղեկատվություն հրապարակվում Անվտանգության խորհրդի նիստերի մասին: