Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ցավում եմ, որ օրենսդրական արգելք կա Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության համար»


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ափսոսանք հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող մասնակցել փետրվարի 19-֊ի նախագահական ընտրություններին, քանզի 10 տարվա քաղաքացիություն չունի:

«Ես իրոք ցավում եմ, որ օրենսդրական արգելք կա Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցելու հետ կապված, որովհետեւ, կարծում եմ, ինքը կարող էր դրական դերակատարություն ունենալ»,֊ - ասաց Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում:

«Բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ օրենքով սահմանված ժամկետները պահպանված չեն, անցնում են ընտրությունները, եւ մեկ ուրիշը, որը 4-֊5 տոկոս է ստացել, բողոքարկում է Սահմանադրական դատարան` մեզ մեղադրելով անօրինական թեկնածուի հետ կապված»,֊ - նշեց վարչապետը:

Նրա կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման դեպքում «մարդիկ, ովքեր հույս ունեին վերցնել երկրորդ-֊երրորդ տեղը, մի աստիճանով կարող է հետ գնային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG