Բաքվում սպանվել է չեչենական համայնքի ղեկավարներից մեկը` Իմրան Ղազիեւը: Նրան սպանել են իր տան մոտակայքում, նախնական տվյալներով` գիշերը:
Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել «դիտավորյալ սպանության» հոդվածով:
Ադրբեջանի մայրաքաղաքի չեչենական համայնքը Ղազիեւի սպանությունը համարում է քաղաքական: Համայնքի ներկայացուցիչ Իսա Ահյադովը «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է, թե «դա ռուսական հատուկ ծառայությունների գործն է»: Ահյադովի խոսքերով, վերջին տարիներին Ադրբեջանում սպանվել, առեւանգվել եւ անհետ կորել են տասնյակ չեչեն ակտիվիստներ:
Իմրան Ղազիեւը նախկինում աշխատել է Ադրբեջանում Իչկերիայի ներկայացուցչությունում, որը փակվել է Մոսկվայում 2002 թվականի հոկտեմբերի ողբերգական իրադարձություններից հետո, երբ զինյալները գրավեցին Դուբրովկայի թատրոնը: Դրանից հետո էլ, սակայն, Ղազիեւը շարունակում էր զբաղվել Չեչնիայից փախստականների հարցերով:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա