Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն այցելել է սահմանային զորամասեր


Անցած շաբաթավերջին Հայաստանի նախագահ, Զինված ուժերի Գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր:

Ինչպես այսօր հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, այցի նպատակն էր տեղերում ծանոթանալ զորամասերի մարտական եւ տեխնիկական պատրաստվածությանը, ուսումնական ծրագրերի կատարմանը, անձնակազմի սոցիալական պայմաններին:

Նախագահը եղել է զորավարժարաններում, հետեւել է պարապմունքների ընթացքին, զրուցել է սպաների եւ զինվորների հետ, տեղում ծանոթացել է նրանց կենցաղային պայմաններին:

Եռօրյա այցի ընթացքում Զինված ուժերի Գլխավոր հրամանատարը հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալ սահմանային հերթապահություն կատարող մի շարք զորամասերի կատարողական կարգապահության մակարդակին, սպաների եւ զինվորների մարտական, տակտիկական ու բարոյահոգեբանական պատրաստվածության վիճակին, սպաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG