«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պատվերով Ռուսաստանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ այդ երկրի ընտրողների մեծ մասը չի հավատում, թե դեկտեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունները ազատ եւ արդար կացկացվեն: Հարցման արդյունքները, այդուհանդերձ, վկայում են, որ ընտրողների մեծ մասը լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ:
Հարցվածների մոտ երկու երրորդը չի հավատում, որ Պետդումայի ընտրությունները «ազնիվ կանցկացվեն»: Հինգ հարցվածից մեկը կարծում է, որ քվեարկությունը ճշմարտացիորեն կարտահայտի ընտողների կամքը:
Սանկտ Պետերբուրգի եվրոպական համալսարանի քաղաքագետ Վլադիմիր Գելմանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. - «Ո’չ քաղաքական էլիտան, ո’չ հասարակությունը չեն ակնկալում, որ ընտրությունները արդար կանցկացվեն... Իրավիճակը կարելի է համեմատել ֆուտբոլային խաղի հետ, որի արդյունքը նախօրոք հայտնի է` դատավորը պաշտպանում է այն թիմին, որի հաղթանակն արդեն հայտարարվել է»:
Հանրային բոլոր հարցումները ցույց են տալիս, որ առաջին տեղում Կրեմլին մոտ կանգնած «Եդինայա Ռոսիա»-ն է:
Հարցումն անցկացրած «Lեւադա» վերլուծական կենտրոնի տնօրեն Lեւ Գուդկովը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն ասել է, թե, ընտրողների կարծիքով, զանգվածային կեղծիքներ կկատարվեն` ապահովելու համար «Եդինայա Ռոսիա»-ի «մեծ հաղթանակը»:
«Մարդիկ, ելնելով իրենց փորձից, իսկապես գտնում են, որ հնարավոր են խախտումներ, կեղծիքներ, ճնշումներ ընտրողների վրա: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեծ տարբերություն կա, թե ինչ հույսեր ունեն մարդիկ եւ ինչ են տեսնում իրականում», - հավելել է նա:
Այս հոռեսությամբ հանդերձ, հարցվածների մեծ մասն ակնկալում է, որ ընտրությունների արդյունքում «կյանքը կբարելավվի»:
Սոցիոլոգ Մարիա Մարսկեւիչն ասում է, թե վերջին յոթ տարիներին մարդկանց մոտ ավելացել է հավատը, որ «վաղն ավելի լավ կլինի, քան այսօր»:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ կյանքի բարելավումը մարդիկ կապում են էներգակիրների թանկացման հետ, որոնցով հարուստ է Ռուսաստանը:
Հարցվածների գրեթե կեսն ակնկալում է կենսապայմանների բարելավում, 42 տոկոսը` թոշակների, աշխատավարձերի բարձրացում եւ միայն 5 տոկոսը` ժողովրդավարություն:
Հարցվածների երկու երրորդը, այդուհանդերձ, գտնում է, որ ժողովրդավարական ընտրությունները կարեւոր են Ռուսաստանի համար:
«Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը գլխավորում է Վլադիմիր Պուտինը, եւ «Կրեմլը ակնհայտորեն փորձում է ընտրությունները վերածել «Պուտինի իշխանության հանրաքվեի»:
Մարսկեւիչն ասում է, թե հանրության մեծ մասը պատրաստ է օրինականացնել Պուտինի նախագահական կառավարման 3-րդ ժամկետը. այս առումով մարդկանց չի հետաքրքրում ժողովրդավարությունը կամ հակասահմանադրականությունը:
Սակայն, մինչ Պուտինի հեղինակությունն աճում է, մյուս ինստիտուտների` այդ թվում ընտրությունների նկատմամբ մարդկանց վստահությունը նվազում է:
«Ավտորիտարիզմին բնորոշ երեւույթներն աճում են: Առաջնորդ, ազգային միասնական առաջնորդ ունենալու միտումները վտանգավոր են դառնում: Մյուս կուսակցությունները վարկաբեկվում են, իսկ «Եդինայա Ռոսիա»-ն ազդեցիկ է երեւում միայն նախագահի հետ ունեցած կապերի միջոցով: Մենք գնում ենք դեպի միակուսակցական համակարգ», - արձանագրում է Lեւ Գուդկովը:
Ինչ վերաբերում է մասնակցությանը, ապա հարցվածների 40 տոկոսն ասել է, թե քվեարկությանը մասնակցելու է` կատարելու քաղաքացիական պարտքը եւ ոչ թե փոփոխությունների ակնկալիքով:
Հարցման արդյունքներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ http://www.svobodanews.ru/Article/2007/11/15/20071115150817957.html կայքում:
Հրաչ Մելքումյան, Պրահա