Մատչելիության հղումներ

Սաֆար Աբիեւ. «Եթե խաղաղ բանակցությունները արդյունք չտան` կօգտագործենք այլ մեթոդներ»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել է, թե «իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը շարունակում է մնալ հայկական օկուպացիայի տակ, չի կարող երկար շարունակվել»:

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Կարոլին Բրաունի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Աբիեւը նաեւ վստահեցրել է, թե Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, «սակայն եթե խաղաղ բանակցությունները արդյունքներ չտան` մեր տարածքները ազատագրելու համար կօգտագործենք այլ մեթոդներ»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG