Մատչելիության հղումներ

Շուտով կբացվի «Կարապի լիճ» սահադաշտը


«Կոնկրետ օր դժվար է այժմ նշել, ամեն ինչ կախված է եղանակից: Սահադաշտը լիովին պատրաստ կլինի գործելու դեկտեմբերի 1-ից, սակայն եթե եղանակը տաք եղավ, կսպասենք մեկ շաբաթ եւս», - ասում է սահադաշտի տեղամասի պետ Մարինա Բարսեղյանը:

Անցած տարիներին այցելուների պակաս չի եղել, օրական միջինը 150 հոգի սահել են: Այս տարի էլ սպասվում է մարդկանց հոսք ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից: Մարինա Բարսեղյանը խոստանում է, որ սահադաշտում կկազմակերպվեն գեղասահքի դպրոցի սաների ցուցադրական ելույթները եւ այլ շոուներ:

«Անակնկալներ կլինեն դրանք, սակայն չեն վերաբերում գներին»,- խոստանում է Մարինա Բարսեղյանը: Այս տարի էլ, ինչպես եւ անցյալ տարի չմուշկների մեկ ժամվա վարձույթը կարժենա 1000 դրամ: Սեփական չմուշկներով սահելն անվճար է:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG