«Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը շաբաթ օրը հանձնվել է Հայաստանի գլխավոր դատախազությանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, շաբաթ օրը Գլխավոր դատախազության 5 աշխատակիցներ այցելել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն, կազմել են ստացման արձանագրություն եւ Գլխավոր դատախազության արխիվ են վերադարձրել «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործի բոլոր 61 հատորները:
Գլխավոր դատախազության արխիվից նշված քրեական գործի անհետացման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի վերջին: Ուրբաթ օրը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ գործը գտնվում է իր մոտ, եւ պատրաստակամություն հայտնեց այն վերադարձնել դատախազությանը:
Աստղիկ Բեդեւյան