Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի օրը Փարիզում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ:
Ինչպես երեկ հաղորդել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին ու հեռանկարներին առնչվող հարցեր»:
Սահակյանը Ֆրանսիայում է գտնվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Երեքշաբթի օրը նա հանդիպել է Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ` ներկայացնելով Արցախի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով Արցախ-Սփյուռք հարաբերությունների ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը` Բակո Սահակյանն ընդգծել է Ֆրանսիայի հայ համայնքի դերը եվրոպական կառույցների հետ աշխատանքում, ինչպես նաեւ Արցախի մշակութային կյանքում: