Հայաստանի ազգային հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակմանն էր նվիրված երեկ Երեւանում կայացած համաժողովը: Այն, Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի հետ համատեղ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համաֆինանսավորմամբ, կազմակերպել էր ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ը:
Նոր ազգային հակակոռուպցիոն ռազմավարության մշակման մեկնարկը, ըստ էության, նշանակում է, որ նախորդ ռազմավարությունը, որ գործում էր չորս տարի, համարվում է իրականացված: Հայաստանի նախագահի օգնական, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Մհերյանը համաժողովի իր ելույթում ասաց, որ նախորդ ռազմավարությունը, որը «ուղղված էր ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումներին», իր ղեկավարած հանձնաժողովի, ինչպես նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի արձանագրությունների համաձայն, «ամբոջությամբ իրականացվել է»:
«Անհրաժեշտություն էր առաջացել անդրադառնալ նոր ռազմավարության մշակմանը», - ասաց նա` հավելելով, որ նոր ռազմավարությունը պետք է ուղղված լինի նախ հակակոռուպցիոն քայլերի` միջազգային պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունների կատարման համար պայմանների ստեղծմանը: - «Երկրորդ` այն պետք է ունենա վերջնական արդյունքով գնահատման ուղղվածություն: Սա նշանակում է, որ մենք կոնկրետ պետք է սահմանենք կոռուպցիայի կրճատման սահմանանիշերը»:
«Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ը ենթադրում է ամենատարբեր միջոցառումներ` ուղղված նաեւ մարզերում հակակոռուպցիոն նախաձեռնությունների իրականացմանը: Ծրագիրը, ի թիվս այլնի, նպատակ ունի «հանրայնացնել հակառուպցիոն ռազմավարության մշակումը` հրավիրելով հիմնական գործընկերներին արտահայտել իրենց տեսակետները եւ խորհուրդները նոր հակակոռուպցիոն ռազմավարության հարցում` գերակայությունների, քաղաքական ուղղությունների, ռազմավարական փաստաթղթի բովանդակության եւ կառուցվածքի առումով»:
Համաժողովի մասնակիցներից «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ - Հայաստան» կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանը իր ելույթում «ողջունելի» որակեց նոր ռազմավարության մշակմանը նաեւ քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնելու միտումը:
Շարունակելով` նա ասաց, որ հաջորդ փուլին անցնելուց առաջ նախ պետք է փորձել գնահատել նախորդ 3-4 տարիների ռազմավարության արդյունքները: Այդ ընթացքում, մասնավորապես, միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականներով, Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում գործնական առաջընթացի առումով «դոփում է տեղում»:
«Պետք է ե’ւ դոնորները, ե’ւ իշխանությունները, ե’ւ հասարակությունը հարց տան` ինչո՞ւ այսքան ժամանակ, փող, եռանդ է ծախսվում, ինչո՞ւ մենք [առաջ] չենք շարժվում այդ գնահատականներով, եւ շատ անգամ հետընթաց են արձանագրում այդ գնահատականները», - ասաց Կոստանյանը` հավելելով. - «Սա է հարցը, եւ մինչեւ մենք այս հարցերին չպատասխանենք, դժվար թե այդ նոր, նույնիսկ փայլուն հակակոռուպցիոն ծրագիրը կարող է մեզ, այսպես ասած` դեպի պայծառ ապագան բերել»:
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձը վկայում է, որ այդ պայքարն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ գործում են երեք բաղադրիչներ` կանխարգելումը (Հայաստանում ամեն բան ուղղված է միայն դրան` օրենսդրական դաշտին), բացահայտումն ու դատապարտումը, հասարակության մասնակցությունը: Վերջին երկուսը, ըստ Ամալյա Կոստանյանի, Հայաստանում բացակայում են:
Աննա Սաղաբալյան