Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բուլղարիա եւ Հունգարիա


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կիրակի օրը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բուլղարիա:

Սոֆիայում նախատեսված են Վարդան Օսկանյանի հանդիպումները Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի, փոխվարչապետ եւ արտգործնախարար Իվայլո Կալֆինի, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հոկտեմբերի 30-ին Օսկանյանը Սոֆիայից կուղեւորվի Հունգարիա: Բուդապեշտում ծրագրված է նրա առանձնազրույցը հունգարացի պաշտոնակից Քինգա Գյոնցի հետ եւ հանդիպումը Հունգարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Զորթ Նեմեթի հետ:

Նույն օրը երեկոյան նախատեսված է նախարար Օսկանյանի ելույթը Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանում (CEU):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG