Ռուսաստանյան բանկերը չեն հետեւի իրանական բանկերի հետ կապերը խզելու` պաշտոնական Վաշինգտոնի կոչին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը:
«Բանկերը չեն մասնակցում քաղաքականությանը, նրանք միշտ առաջնորդվում են սեփական շահերով: Իսկ եթե այս կամ այն պատճառով հարկ է լինում հաշվի առնել քաղաքական միտումները, ապա նրանք հետեւում են իրենց երկրի, այլ ոչ թե օտար երկրների քաղաքականությանը», - ասել է Թոսունյանը:
«Մենք, վերջին հաշվով, ռուսաստանյան, այլ ոչ թե ամերիկյան բանկեր ենք: Ինչո՞ւ պետք է ռուսաստանյան բանկերը ենթարկվեն Սպիտակ տան հրահանգներին», - ընդգծել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահը:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա