Մատչելիության հղումներ

Մատչելիությունն անկախություն է


Սակայն այսօր մեր քաղաքը դժվար թե կարելի է համարել հարմարավետ հաշմանդամի համար: Այսօր Հանրապետության հրապարակում հավաքվել էին երիտասարդներ` Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության կամավորները: Հավաքվել էին, որ անցորդներին բաժանեն «Մատչելիությունն անկախություն» է կարգախոսն ունեցող շապիկներ: «Նպատակը մեկն է` հասարակությանն իրազեկ պահել հաշմանդամների խնդիրների մասին»,- ասում է «Փյունիկ»-ի ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը:

Տաթեւիկ Մկրտչյանը արդեն 1 տարի է, ինչ «Փյունիկ»-ում որպես կամավոր հոգեբան է աշխատում: «Բազմաթիվ հաշմանդամներ, ում հետ ես շփվում է ամեն օր, կարող են անել շատ ավելին, քան մեզանից յուրաքանչյուրը: Եվ զրկել նրանց այդ հնարավորությունից միայն այն պատճառով, որ քաղաքը հարմարեցված է միայն արատներ չունեցող մարդկան համար, ուղղակի անարդար է», - ասում է նա:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG