Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին կընդունի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը , որն այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում, Ֆրանսիա կմեկնի հոկտեմբերի 24-ին:
Փարիզում այդ օրերին ծրագրված է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Եվրոպայում անվտանգության եւ համագործակության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հետ:
Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ իր ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Ֆիյոնի հետ:
Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամները, ինչպես նաեւ քաղաքապետերը, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարները կմասնակցեն Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպվելիք ընթրիքին, որտեղ ելույթ կունենա Հայաստանի վարչապետը:
Սերժ Սարգսյանը հարցազրույց կտա «Ֆիգարո» եւ «Պոլիտիկ ինտերնասիոնալ» պարբերականներին:
Վարչապետը հանդիպելու է նաեւ Ֆրանսիայում ուսանող հայաստանցի երիտասարդների հետ: