Մատչելիության հղումներ

Եվս 5 առարկա` միասնական համակարգով


Նոյեմբերին դպրոցներին կբաժանվեն նոր ուղեցույցները, որոնք կօգնեն դիմորդներին պատրաստվել առաջիկա քննություններին, իսկ դեկտեմբերին կհաստատվի քննությունների նոր ընթացակարգը, որը դեռեւս քննարկման փուլում է:

Ուղեցույցը վերջնական տեսքի կբերվի միայն դպրոցներում անցկացվելիք բովանդակային փորձարկումներից հետո: Վաղն առաջինը փորձնական քննությունը կհանձնեն Կոտայքի մարզի եւ Երեւանի շուրջ 500 աշակերտ:

Մինչեւ նոր համակարգին անցնելը, նշվում էր, թե այս համակարգի շնորհիվ կմեծանա դպրոցի դերը, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը` բարձրացան կրկնուսույցների գները:

«Համակարգը դեռ նոր է ներդրվել եւ դեռ վաղ է խոսել արդյունքների մասին», - ասաց Մկրտչյանը:

Եթե նոր համակարգով այս առարկաների քննություններն էլ հաջող անցնեն, ապա 2009-ը թվականին բուհ ընդունվելու համար դիմորդները բոլոր քննությունները կհանձնեն միասնական համակարգով:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG