Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Մտնելով Իրաք` Թուրքիան պատրաստ է միջազգային հանրության քննադատությանը»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում գործող քուրդ ապստամբներին հարված հասցնելու դեպքում իր երկիրը պատրաստ է միջազգային հանրության ցանկացած քննադատության:

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թուրքիայի կողմից նման հարձակում իրականացնելու դեպքում կապակայունանա Իրաքի ամենախաղաղ տարածքը, իսկ հետո նաեւ` ողջ տարածաշրջանը:

«Ընտրելով այս ճանապարհը, մենք արդեն հաշվարկել ենք նաեւ, թե մեզ վրա դա ինչ կնստի: Ինչ գին էլ ստիպված լինենք վճարել, մենք կգնանք դրան»,֊ - ասել է Էրդողանը:

«Ռոյթերզ»֊-ը այս առնչությամբ գրում է. - «Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ Թուրքիան որոշել է սկսել հարձակումը Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ ամերիկյան Կոնգրեսի հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, ինչին խիստ ընդդիմանում էր Անկարան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG