«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը հինգշաբթի օրը համոզմունք հայտնեց, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու առաջադրվելուց առաջ պետք է «շատ ուշադիր, առանց բթացնելու իր սթափությունը եւ զգոնությունը», ինքը գա այդ եզրակացության:
«Մինչեւ ելույթ չունենա եւ չհանդիպի ժողովրդի լայն զանգվածների հետ եւ չտեսնի արձագանքը, նա իր համար վճիռ չի ընդունի», - հավելեց Ղազարյանը:
Չորքեշաբթի երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը այցելել էին Ռաֆայել Ղազարյանին:
Երեք ժամից ավելի տեւած հանդիպման վերաբերյալ Ղազարյանը ասաց. - «Նախկին հին ընկերների, մարտընկերների, Շարժման ակունքում կանգնած ընկերների այցելություններն էր իրենց հիվանդ նախկին գործընկերոջը»:
«Երկիրը օրհասական վիճակում է», - շարունակեց նա: - «Մենք պետք է մոռանանք փոխադարձ վիրավորանքները, փոխադարձ մեղադրանքները... իսկ այդ իմաստով Լեւոնի վիճակը շատ ավելի ծանր է, որովհետեւ այս բոլոր տարիներին ես եղել եմ նրա ամենադաժան քննադատը: Եվ նա պետք է այդ բոլորը ներեր, վեր կանգներ դրանից: Եվ, ինձ թվում է, նա այդ իմաստով, այդպես էլ վարվեց»:
Ղազարյանի կարծիքով, նախկին նախագահը կառաջադրվի միայն մեկ դեպքում` եթե «ժողովրդական պահանջ տեսնի»:
«[Այսօրվա] իշխանությունների ակամա գործընկերը անտարբերության մեջ հայտնված ժողովուրդն է», - ասաց ակադեմիկոս Ղազարյանը` պնդելով. - «Եթե հանկարծ ընդդիմությունից երկու հոգուց ավելի դրեցին իրենց թեկնածությունները, մենք պարտված ենք հարյուր տոկոսով»:
Հիշեցմանը, որ Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը արդեն հայտարարել է իր` նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին, Ղազարյանը արձագանքեց. - «Ես վշտացած եմ այն իրավիճակից, որը ստեղծվել է ընդդիմության դաշտում: Այնպիսի տպավորություն է, որ հիմա ավելի քաղաքակիրթ են իրենց պահում իշխանական լագերում, քան ընդդիմադիր լագերում: Թեեւ ընդդիմությունը ոչ մի բարոյական իրավունք չունի հիմա մեծ-մեծ խոսելու: Նա, փաստորեն, տապալեց ամեն ինչ»:
Աստղիկ Բեդեւյան