Պաշտոնական տվյալներով՝ Մոսկվայում գրանցված է 200 հազար հայ: 2002 թվականի մարդահամարի տեղեկություններով՝ հայերի թիվը Մոսկվայում կազմել էր 170 հազար: Այս մասին է այսօր գրում «Տրուդ» թերթը:
Պարբերականի վկայությամբ՝ հարուստ հայերն ապրում են Զամոսկվորեչիեում, Յակիմանկայում, Տվերսկոյ փողոցի եւ Պրոսպեկտ Միրա պողոտայի շրջանում, «Սոկոլ» եւ «Աերոպորտ» մետրոյի կայարանների մերձակայքում:
Ավելի աղքատները բնակվում են Չերտանովո, Օրեխովո-֊Բորիսով, Լյուբլին, Ցարիցին եւ այլ թաղամասերում:
Նույն թերթի վկայությամբ՝ Մոսկվայում պաշտոնապես գրանցված է 145 հազար ադրբեջանցի:
Սակայն փորձագետները պնդում են, որ օտարերկրացիների իրական թիվը Մոսկվայում շատ ավելի մեծ է: Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին նույն թերթին հայտնել է, որ ամեն տարի Ռուսաստան է ժամանում 20 միլիոն ներգաղթող, որոնցից 10 միլիոնը՝ անօրինական: