Մատչելիության հղումներ

«Ռոյալ Արմենիա»-ի սեփականատերը կմասնակցի Վերաքննիչ դատարանի նիստին


«Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանը, ով ներկայումս բուժման նպատակով գտնվում է Իսպանիայում, նրա շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանի խոսքերով, մասնակցելու է հոկտեմբերի 3-ին Վերաքննիչ դատարանում նշանակված նիստին:

«Վեց ամսով հետաձգվում է Գագիկ Հակոբյանի սրտի վիրահատությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Սարգսյանը: - «Այդ իսկ պատճառով նա որոշել է վերադառնալ Հայաստան եւ մասնակցել դատավարությանը»:

Սարգսյանը ասաց նաեւ, որ Հակոբյանի` Երեւան ժամանելու օրը դեռեւս ճշտված չէ:

«Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին, ովքեր մեղադրվում էին մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեջ, հուլիսի 16-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների առաջին ատյանի դատարանը` Օհանյանի նախագահությամբ, դատարանի դահլիճից ազատ էր արձակել:

Վճիռը Վերաքննիչ ատյանում բողոքարկում է մեղադրող կողմը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG