ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայան, Բեռնար Ֆասիեն ու Յուրի Մերզլյակովը շաբաթ օրը Ստեփանակերտում հանդիպել են Lեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Բակո Սահակյանի հետ: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների ներկա ընթացքը եւ հեռանկարները:
Բակո Սահակյանը ներկայացրել է Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշումը, այն է` հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղը լիարժեք մասնակցի բանակցություններին, իսկ միջնորդները տարածաշրջանային յուրաքանչյուր այցելության ժամանակ այցելեն նաեւ Ղարաբաղ:
Ըստ Ղարաբաղի նախագահի խոսնակի` միջնորդները կիսել են Բակո Սահակյանի կարծիքը բանակցություններին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին, սակայն նշել են, որ դա ժամանակի խնդիր է:
KarabakhOpen ինտերնետային պարբերականի վկայությամբ, ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «շատ արդյունավետ» է համարել Ղարաբաղի նախագահի հետ հանդիպումը:
Բեռնար Ֆասիեն, իր հերթին, հանդիպումը որակել է «շատ հետաքրքիր եւ դրական»: «Կարծում եմ, մենք կխորացնենք եւ կզարգացնենք համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ», - ասել է ֆրանսիացի համանախագահը:
«Ակնհայտ է, եւ ես այդ մասին քանիցս ասել եմ, որ անհրաժեշտ է մի օր բանակցությունների սեղանի մոտ տեսնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին, եւ որքան շուտ` այնքան լավ», - հայտարարել է Ֆասիեն` հավելելով. - «Մենք չենք սահմանել այս ձեւաչափը, սակայն ժամանակն է այն փոխել»:
Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան համաձայնել է իր գործընկերոջ հետ եւ ընդգծել, որ Հայաստանում նոր քաղաքական սեզոնի սկիզբը չի նշանակում, թե աշխատանքը բանակցային գործընթացում կանգ է առնելու:
Այսօր միջնորդները հանդիպումներ են ունենալու Երեւանում, իսկ վաղը մեկնելու են Բաքու:
Կարինե Քալանթարյան