Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերին քննարկելու է ՎՈւԱՄ-ի տարածքում «սառեցված» հակամարտությունների հարցը


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը նոյեմբերին քննարկելու է ՎՈւԱՄ-ի տարածքում «սառեցված» հակամարտությունների հարցը: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

APA գործակալության փոխանցմամբ, Մամեդովը նշել է այդ հարցի քննարկման կարեւորությունը Ադրբեջանի համար` ասելով. - «Դա Ադրբեջանի եւ նրա գործընկերների արտաքին քաղաքականության մեծ հաջողությունն է: Ադրբեջանի իրողությունները պետք է հասցվեն աշխարհին, հակամարտության կարգավորման տեսանկյունից դա մեծ նշանակություն ունի»:

«Վստահ ենք, որ մեր գործընկերները մեզ կսատարեն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը:

ՎՈւԱՄ կազմակերպությունում ընդգրկված են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Մոլդովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG