Մատչելիության հղումներ

Սադամ Հուսեյնի երեք զինակիցները մահապատժի կդատապարտվեն 30 օրվա ընթացքում


Իրաքի վճռաբեկ դատարանը այսօր անփոփոխ է թողել «Քիմիական Ալիի»` Ալի ալ-Մաջիդի եւ Սադամ Հուսեյնի երկու այլ նախկին զինակիցների մահվան դատավճիռը: Ինչպես «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը փոխանցել է վճռաբեկ դատարանի դատավոր Մունիր Հադադը, մահապատիժը պետք է ի կատար ածվի 30 օրվա ընթացքում:

Սադամի ազգական, պաշտպանության նախկին նախարար ալ-Մաջիդը, ինչպես նաեւ Սուլթան Հաշիմ Ահմադ ալ-Թաին եւ Հուսեյն Ռաշիդ Մոհամեդը հունիսին մահվան են դատապարտվել ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար: 1980-ականներին նրանք առանցքային դեր են խաղացել շուրջ 180 հազար քրդերի մահվան պատճառ դարձած «Անֆալ» գործողությունում:

Ալ-Մաջիդը իր մականունը ստացել է քրդական քաղաքների վրա թունավոր գազեր բաց թողնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG