Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի փախստականների վրանային ավանները կվերացվեն


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ փախստականների վրանային ավանները կվերացվեն, իսկ փախստականները կտեղափոխվեն նոր, բարեկարգված բնակավայրեր:

Ելույթ ունենալով հատուկ այս հարցին նվիրված խորհրդակցությունում, Ալիեւը հայտնել է, որ մինչեւ տարեվերջ կվերացվի 9 վրանային ավան, որտեղ բնակվում է 19 հազար փախստական:

Խոսելով Ղարաբաղի հակամարտության մասին, նախագահը փաստել է, որ այս տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 1 միլիարդ դոլար, իսկ հաջորդ տարի այն կավելանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG