Մատչելիության հղումներ

Առաջին դասարանցիների թիվը Հայաստանում նվազել է 5 հազարով


Առաջին դասարանցիների դասագրքերն այս տարի էլ անվճար կլինեն, իսկ ավելի բարձր դասարանցիները յուրաքանչյուր դասագրքի համար պետք է վճարեն 300-ից մինչեւ 400 դրամ:

Նարինե Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ ստեղծվելու են շուրջ 150 ավագ դպրոցներ:

Դեկտեմբերի 1-ին վերջնականապես մշակված եւ պատրաստ կլինեն մաթեմատիկայի, ռուսաց, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուների թեստերը, եւ շրջանավարտները վերոհիշյալ առարկաների քննությունները եւս կհանձնեն միասնական համակարգով:

Այն հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր որակյալ դպրոց ունենալ, երբ նախարարությունը չի վերահսկում կադրերին, քանի որ տնօրենները աշխատանքային պայմանագիրը կնքում են մարզպետարանների հետ, իսկ ուսուցիչները` տնօրենների, եւ, փաստորեն, աշխատանքի են ընդունվում կաշառքի միջոցով, կամ էլ գործում են հայտնի ծանոթ-բարեկամական կապերը, պատասխանն այսպիսին էր. - «Անօրինականությունների մասին տեսչությունը տեղյակ է պահում նախարարին, նախարարը ներկայացնում է մարզպետին, եւ խնդիրը լուծվում է»:

Միաժամանակ, նա կոնկրետ պատասխան չտվեց այն հարցին, թե կա՞ն արդյոք պատժվածներ:

Անդրադարձ եղավ նաեւ դպրոցական համազգեստներին: Լրագրողներից մեկը նշեց, որ Արմավիրի մարզպետը բոլոր դպրոցներին պարտադրել է ծնողներից գումար հավաքել համազգեստների համար: Գումարն արդեն հավաքվել է, սակայն երեխաները դեռ չեն էլ տեսել, թե ի՞նչ են հագնելու նոր ուսումնական տարում: Ծնողներին նաեւ զգուշացրել են, որ մի քանի հազար դրամ էլ նախատեսեն համազգեստը ձեւափոխելու համար, քանի որ երեխաների չափսերը չեն վերցրել: Նարինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ եթե ծնողները նման դեպքերում իրենց բողոքեին, ապա իրենք կարձագանքեին:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG