Հայաստանի ընդդիմությունը կարող է նախագահական ընտրությունների առնվազն առաջին փուլ գնալ մի քանի բեւեռով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքերով, ընդդիմադիրների հավաքները, այսպես կոչված, «Մետելիցա»-ի ձեւաչափով, շարունակվելու են, որոշակի հստակ պայմանավորվածություններ այս պահին չկան: Շահգելդյանը հայտնեց, որ բանակցություններին մասնակցում են կուսակցությունների միմիայն առաջնորդները:
Ըստ «Օրինաց երկիր»-ի փոխնախագահի, այս պահին կոնկրետ թեկնածություններ չեն քննարկվում, սակայն իր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «այսօրվա դրությամբ բոլոր չափանիշներով, միանշանակ, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում առավել սիրված, հարգված քաղաքական լիդերներից, լիդեր, որին սիրում եւ հարգում է ժողովուրդը, որը ե’ւ երկրի ներսում, ե’ւ երկրից դուրս ունի բարձր վարկանիշ»:
Այն հարցին, թե «որքանո՞վ են մյուս քաղաքական ուժերը, լիդերները ընդունում, որ Բաղդասարյանը համապատասխանում է բոլոր չափանիշներին», Շահգելդյանը պատասխանեց. - «Ե’վ քաղաքական ուժերը, ե’ւ փորձագետները` ե’ւ հայաստանյան, ե’ւ նաեւ արտասահմանյան մամուլում դուք դա կարող եք տեսնել, Արթուր Բաղդասարյանին դիտարկում են որպես այսօր ընդդիմության առավել հայտնի, առավել վառ եւ առավել մեծ համակրանք վայելող լիդերներից»:
«Օրինաց երկիր»-ի փոխնախագահը նշեց նաեւ, որ իր կուսակցությունը չի պաշտպանում Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:
«Եթե հնարավոր լիներ այսպիսի որոշումներով հիմնախնդիրը լուծել, ապա բազմաթիվ երկրներում, որտեղ գոյություն ունեն ազգային - ֊ազատագրական հիմնախնդիրներ, այս հիմնահարցը կլուծվեր: Եվ եկեք նաեւ չմոռանանք, որ կա Գերագույն խորհրդի հայտնի որոշումը, որի մասին բոլորս տեղյակ ենք», - ասաց Շահ•ելդյանը` ակնարկելով Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարան է ներկայացրել երեքշաբթի օրը:
Ռուզան Խաչատրյան