Մատչելիության հղումներ

Մեկ զոհ եւ վիրավորներ` Երեւանի շենքերից մեկում գազի պայթյունից


Այսօր երեկոյան Երեւանի 15-֊րդ թաղամասի Շիրազի 20 հասցեի 9 հարկանի շենքում գազից պայթյուն է տեղի ունեցել, կա մեկ զոհ եւ վիրավորներ, որոնց թիվը ներկայումս ճշտվում է:

Հրշեջ ծառայությունը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ հրդեհի ահազանգն ստացել են ժամը 18:20-ին: Պայթյունը տեղի է ունեցել շենքի երրորդ հարկում, փլվել են երկրորդ եւ ֊երրորդ հարկերի պատշգամբները:

Զոհի ինքնության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG