ԱՄՆ-֊ի Պետդեպարտամենտի խոսնակ Գոնզալո Գալյեգոսը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ մնում է անփոփոխ:
«Մեր քաղաքականությունը նույնն է: Այն հստակ է՝ մենք հարգում ենք 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակը, հորդորում ենք թուրքերին եւ հայերին համաձայնության գալ անցյալի շուրջ՝ անկեղծ եւ սրտաբաց երկխոսության միջոցով: Եվ մենք դեմ ենք ողբերգության եզրաբանության վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու փորձերին»,֊ - ասել է Գալյեգոսը Պետդեպարտամենտում երեկ կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ:
Պետդեպարտամենտի խոսնակին եղեռնի վերաբերյալ հարց է ուղղվել այն կապակցությամբ, որ հրեական ազդեցիկ կազմակերպություններից մեկն այս շաբաթ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: