Մատչելիության հղումներ

Մահացել է ամերիկահայ խոշոր գործարար Ժիրայր Հովնանյանը


Երեքշաբթի օրը 80 տարեկան հասակում ԱՄՆ-ում` Մաունթ Լոուրելի իր տանը վախճանվել է ամերիկահայ խոշոր գործարար Ժիրայր Հովնանյանը:

Ժիրայր Հովնանյանը ծնվել է Իրաքի Քիրկուկ քաղաքում հայաստանցի փախստական ընտանիքում: Միացյալ Նահանգներ ներգաղթել է 1948 թվականին: 1952-ին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը հիշեցնում է, որ Հովնանյանն իր շինարարական ընկերությունը ստեղծել է 1968 թվականին: Անցած 40 տարիների ընթացքում J.S. Hovnanian & Sons ընկերությունը կառուցել է 6 հազարից ավելի շենքեր հիմնականում Բըրլինգթոնում, Քամդենում եւ Գլոչեսթըրում:

Ամերիկային մատուցած ծառայությունների համար 2006 թվականին Հովնանյանին շնորհվել է Ellis Island պատվո մեդալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG