Մատչելիության հղումներ

Յան Պորտերֆիլդը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Պորտուգալիայի հետ հանդիպմանը


Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում օգոստոսի 22-ին Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպելու համար մեր հավաքականը օգոստոսի 18-֊ից ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայան֊ին հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը, գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը, ամենայն հավանականությամբ, կկարողանա ներկա լինել խաղին:

«Նա ցանկություն է հայտնել մասնակցել խաղին, սակայն ամեն ինչ կորոշեն բժիշկները: Ամեն ինչ կախված է Պորտերֆիլդի առողջական վիճակից», - նշեց խոսնակը:

Պորտուգալիայի հետ խաղին չեն մասնակցելու դարպասապահ Գեւորգ Կասպարովը եւ հարձակվող Արմեն Շահգելդյանը: Իսկ արտերկրում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները, ըստ Տիգրան Իսրայելյանի, ժամանելու են Երեւան:

Առաջին անգամ հավաքական են հրավիրվել «Փյունիկ»-֊ի հարձակվող Գեւորգ Ղազարյանը եւ «Արարատ»֊-ի պաշտպան Հրայր Մկոյանը:

Պորտուգալիայի հավաքականը Հայաստան է ժամանելու մարտական կազմով:

Պորտուգալիայի եւ Հայաստանի հավաքականները ընդգրկված են «Եվրո - 2008»-ի ընտրական մրցաշարի A խմբում, ուր Պորտուգալիան ներկայումս Սերբիայի հետ կիսում է 2-3-րդ տեղերը, իսկ Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը: Խմբի առաջատարը Լեհաստանն է:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG