Հայաստանի կառավարությունն այսօր որոշեց Գյումրիի «Շիրակ» օդակայանը 24 տարով կոնցեսիոն կառավարման հանձնել «Արմենիա միջազգային օդակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը, որը պատկանում է արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին:
Այդ ընկերության կառավարմանն է հանձնված նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդակայանը:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլիավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը լրագրողներին հայտնեց, որ Էռնեկյանի ընկերության առջեւ պահանջ է դրված, որպեսզի Գյումրիի օդակայանը համապատասխանի առաջին կարգին: Նա չասաց, թե որքան գումար կպահանջվի դրա համար, սակայն հայտնեց, որ Հայաստանի կառավարությունն այդ նպատակով բյուջեում հատկացրել է 1,7 միլիարդ դրամ:
Մինչեւ այս տարվա վերջը արգենտինահայ մեծահարուստին պատկանող ընկերությունը մոտ 10 միլիոն դոլարի ներդրում կկատարի:
Արտյոմ Մովսիսյանի վկայությամբ՝ «Շիրակ» օդակայանում «հետագայում հնարավոր է նոր ուղեւորային համալիրի ավելացում, ինչը թույլ կտա անբարենպաստ եղանակային պայմաններում ալյընտրանք հանդիսանալ թե' Երեւանի, թե', ինչու չէ, նաեւ Թբիլիսիի օդակայանների համար»:
Աստղիկ Բեդեւյան