Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հալածում են մորուքավորներին


Ադրբեջանի Իսմայիլի, Զակատալայի, Գախի եւ Գյոկչայի շրջաններում ոստիկանները ուժով սափրում են տղամարդկանց մորուքները:

day.az լրատվական գործակալության փոխանցմամբ, փաստաբան Էլման 0սմանովը դիմել է նախագահ Իլհամ Ալիեւին` խնդրելով վերջ դնել մորուքավորների վրա գործադրվող ճնշումներին: Նույն խնդրանքով փաստաբանը դիմել է Հեյդար Ալիեւի հիմնադրամի նախագահ, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային, ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին եւ նշված շրջանների դատախազներին:

Փաստաբանի խոսքերով, այդ շրջաններից շուրջ 50 բնակիչներ իրեն հաղորդել են, որ բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից:

«Այդ մարդիկ ասում են, որ ուժով սափրելը զանգվածային բնույթ է ստանում, հարկ է անհապաղ վերջ տալ դրան, այլապես ապագայում լուրջ խնդիրներ կծագեն», - ասել է փաստաբան 0սմանովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG