Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստվում է բողոքի նոտա հղել Ալբանիայի իշխանություններին


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր բողոքի նոտա է հղելու Ալբանիայի իշխանություններին, Հայաստանին սպառազինության անօրինական վաճառքի համար:

Ըստ գործակալության, նախարարը հատուկ ընդգծել է, որ համաձայն ՄԱԿ-ի բանաձեւի, որեւէ երկիր իրավունք չունի զենք վաճառել պատերազմական իրավիճակում գտնվող մեկ այլ երկրի:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը երեկ հերքել է Ալբանիայից Հայաստան զենք առաքելու համաձայնության մասին հաղորդումները:

«Որեւէ պայմանավորվածություն Ալբանիայից Հայաստան զենքի մատակարարումների մասին չի եղել», - «Ռեգնում» գործակալությանը ասել էր գնդապետ Շահսուվարյանը` տարածված տեղեկատվությունը որակելով «հերթական սուտ լուրեր»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG