«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Մի քանի օր առաջ արտասահմանցի մի թղթակից ինձ հարցրեց` ինչո՞վ եմ բացատրում, որ չճանաչված պետություններում ընտրությունների արդյունքները 100 տոկոսով կանխատեսելի են: Նա նկատի ուներ, բնականաբար, որ ԼՂՀ նախագահ անպայման կդառնա Բակո Սահակյանը: Ես պատասխանեցի` ճիշտ այն պատճառով, որով նույնքան կանխատեսելի են ճանաչված պետություններում` Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները»:
«Հայք»-ը տեղեկացնում է. - «[Լեռնային Ղարաբաղի] Չճանաչված հանրապետության նախագահի հինգ թեկնածուներից երեքը, ըստ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի շտաբի տեղեկությունների` քվեարկել են ոչ թե իրենց, այլ Բակո Սահակյանի օգտին»:
Ղարաբաղյան ընտրությունների թեմային «Երկիր»-ը անդրադարձել է «Իրական Ադրբեջանը շատ հեռու է ժողովրդավարական ԼՂՀ-ից», «Ժողովրդավարությունը ԼՂՀ-ում այլընտրանք չունի» վերնագրերի ներքո:
«Հայոց Աշխարհ»-ը վստահեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները վարկաբեկել չի հաջողվի:
Աննա Սաղաբալյան